Google-ը «ճանաչել» է Պաղեստինը

Google ինտերնետ հսկան որոնողական համակարգի պաղեստինյան տարբերակում «Պաղեստինյան տարածքներ» գրությունը փոխարինել է «Պաղեստինով», հաղորդում է BBC-ն։

«Պաղեստին» գրությունը պաղեստինյան տարբերակի www.google.ps էջում է՝ ընկերության տարբերանշանով։

Պաղեստինի Ինքնավարությունն ինչպես անվանելու վերաբերյալ հարցը, որն անքակտելիորեն կապված է նրա քաղաքական կարգավիճակի խնդրի հետ, մինչ այժմ սուր վեճեր է առաջացնում։

2012թ․ նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Պաղեստինի Ինքնավարությանը կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ տրամադրող բանաձևը, որից հետո Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ պաղեստինցիներն այժմ պետություն ունեն։

Իսրայելը ՄԱԿ-ի քվեարկությունն անվանեց քաղաքական թատրոն և հայտարարեց, որ ի պատասխան՝ ընդլայնելու է հրեական բնակավայրերը Հորդանան գետի ձախ ափին։

Մեկնաբանել