FHM տղամարդկանց համար ամսագրի՝ աշխարհի ամենակրքոտ կանանց ամենամյա վարկանիշը գլխավորել է ուկրաինական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսը:
Անցյալ տարի Կունիսին բաժին էր ընկել ցանկի 9-րդ տեղը, իսկ առաջատարը բրիտանացի դերասանուհի և երգչուհի Թուլիսա Կոնտոստավլոսն էր, որն այս տարի հայտնվել է 11-րդ հորիզոնականում:
2013թ. վարկանիշի երկրորդ տեղում երգչուհի Ռիհաննան է, որն անցյալ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է մեկ հորիզոնականով: Երրորդը բրիտանացի դերասանուհի և մոդել Հելեն Ֆլենեգենն է, որը 2012թ. 47-րդ տեղում էր:
FHM-ի թոփ տասնյակն այսպիսին է.
- Միլա Կունիս
- Ռիհաննա
- Հելեն Ֆլենեգեն
- Միշել Քիգեն
- Քելլի Բրուք
- Քեյլի Կուոկո
- Փիքսի Լոթ
- Քեյթ Ափթոն
- Շերիլ Քոուլ
- Ջորջիա Սալպա
Ցանկում ընդգրկվել են նաև Թեյլոր Սվիֆթը (12), Քեթի Փերին (16), Մեգան Ֆոքսը (17), Բեյոնսեն (19), Ջենիֆեր Էնիսթոնը (34), Սքառլեթ Յոհանսոնը (49), Ֆիլիպա Միդլթոնը (58), Էմմա Ուոթսոնը (72), Բրիթնի Սփիրսը (85) և ուրիշներ: