ՀԴԲ-ի ահաբեկիչների ցուցակում հայտնվել է առաջին կինը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փնտրվող ահաբեկիչների ցուցակում առաջին անգամ կին է հայտնվել, հաղորդում է BBC-ն։

Ազատագրության սև բանակի և Սև հովազների կուսակցության՝ ՀԴԲ-ի ռեեստրում հայտնված նախկին անդամը փախուստի մեջ է։ Ջոան Չեսիմարդը, որը հայտնի է որպես Ասատա Շակուր, փախել է Կուբա 1979թ․ Նյու Ջերսիի բանտից, որտեղ կրում էր ցմահ ազատազրկման իր պատիժը սպանության մեջ մեղադրանքով։

Ցուցակում նա ընդգրկված է որպես այլևս վտանգ չներկայացնող ահաբեկիչ։ Նրա ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար նշանակված է $2 մլն-ի պարգևատրում․ նախկինում այս գումարը երկու անգամ փոքր է եղել։

Մեկնաբանել