Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` մայիսի 5-ին, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության թեժ գիծը է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության թեժ գիծը՝ 54 ահազանգ: Նշված դեպքերից` ընտրակաշառքը` 40, ոչ սահմանված կարգով քվեարկելը` 1, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը` 16, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը` 13, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը` 22, թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` 18, քվեարկության գաղտնիությունը խախտելը` 6, այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ ` 27:
Ահազանգերը ստացվել են` ՀՅԴ`11 «Բարև Երևան» դաշինք` 12, Հայ Ազգային Կոնգրես` 6, Օրինաց երկիր` 1, ԲՀԿ` 2, այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ `111:
Ըստ ընտրատարածքների` ամենաշատ խախտումները գրանցվել են Մալաթիայում`34 դեպք, իսկ ամենաքիչը`Կենտրոնում` 5 դեպք:
Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
4 դեպքով հարուցվել է քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: