ԱՄՆ-ը մինչ 2020թ. հեղուկացված բնական գազի արտահանող կդառնա. Օբամա

Մոտ ապագայում ԱՄՆ-ը կարող է սկսել հեղուկացված բնական գազի արտահանումը համաշխարհային շուկա: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կենտրոնական Ամերիկայի երկրների գործարար շրջանակի հետ Կոստա Ռիկայում հանդիպման ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դա դիտարկում է որպես ազգային անվտանգության ամրապնդման առանցքային բաղադրիչ:

«ԱՄՆ-ը նոր տեխնոլոգիաների նախագծման շնորհիվ կկարողանա արդեն 2020թ. բնական գազի արտահանող դառնալ», -ասել է Օբաման: Ներկայում միայն Ազատ առևտի գոտու անդամ պետությունները կկարողանան ԱՄՆ-ից հեղուկացված գազ ներմուծել, այդ թվում՝ Իսրայելը, Կանդան, Ավստրալիան, Չիլին, Սինգապուրը և այլն: Վաշինգտոնը առավելապես հետաքրքրված է Ճապոնիայի շուկայով, որը աշխարհում հեղուկացված գազի խոշորագույն ներկրողն է: «Ես որպես նախագահ արդեն ընդունել եմ հարցի վերաբերյալ իմ որոշումը», -ասել է Օբաման: ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, որտեղ ներկայում ղեկավարության փոփոխություն է կատարվում, դեռ չի արտահայտել հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Մյուս կողմից՝ նախարարության զեկույցի համաձայն՝ հեղուկացած գազի արտահանումը կարող շահավետ լինել ԱՄՆ-ի համար, եթե անգամ ներքին շուկայում գների բարձրացման հանգեցնի:

Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է շուկայի ծանրակշիռ խաղորդ դառնալ՝ թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիաների բուռն զարգացման շնորհիվ: Ավելին՝ ներկայում ԱՄՆ-ը գործնականում գրեթե կախվածություն չունի վառելիքի ներկրումից՝ ի տաբերություն 2000-ականների սկզբի, երբ գազի ներկրման մեծ պահանջարկ կար: Ուշագրավ է, որ գազի գները ԱՄՆ-ում 2005-ի համեմատ նվազել են չորս անգամ, և գազի արդյունահանումն ավելացել է շուրջ մեկ երրորդով:

Ընթացիկ տարվա մարտին ամերիկյան Cheniere EnergyPartners ընկերությունը բրիտանական Centrica-ի հետ Մեծ Բրիտանիա հեղուկացված գազի մատակարարման 20-ամյա պայմանագիր է ստորագրել, որը նման երկարաժամկետ առաջին պայմանագիրն է: Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ ԱՄՆ-ից գազի արտահանումների թույլտվության ստացման19 հայտ է ներկայացված:

ԱՄՆ-ում գազի ազատ արտահանման շուրջ վեճեր են ընթանում: Այսպես՝ փորձագետների մի մասի կարծիքով՝ գազի արտահանումը կամրապնդի ԱՄՆ դիրքերը միջազգային անվտանգութան ապահովման հարցում: Բացի այդ՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի վերցնել գազի գների փոխկապակցվածությունը նավթի առավել բարձր գների հետ:

Գազի արտահանման ըդլայնմանը դեմ են արդյունաբերական ընկերությունները՝ նշելով, որ դա կհանգեցնի երկրի ներսում վառելքքի թանկացմանը և կզրոյացնի թերթաքարային հեղափոխության ձեռքբերումները:

Մեկնաբանել