Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ. հաղորդում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանին և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել