Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ նախագահները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը:

Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը և խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել