Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երեկ հունվարի 21-ին, Ռիխտերի սանդղակով 5,3 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ուենցել Իրանի հարավարևելյան մասում՝ Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, հաղորդում է իրանական Press TV-ն:

Ցնցումների օջախը գտնվել է 32 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունենրի մասին տեղեկություններ չկան: IRNA գործակալության հաղորդմամբ՝ աղետի գոտի են ուղարկվել փրկարարներ:

Իրանը գտվում է ոչ սեյսմակայուն գոտում, և օրական այստեղ տեղի է ունենում ոչ մեծ հզորությամբ առնվազան մեկ երկրաշարժ: 2003թ. Բամ քաղաքում հզոր ցնցումների հետևանքով մահացել է 25 հազ. մարդ:

Մեկնաբանել