Samsung-ը ձեռնամուխ է եղել 5G ցանցի ստեղծմանը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հաջողությամբ է իրականացրել 5-րդ սերնդի կապի տեխնոլոգիայի առաջին փորձարկումները` խոստանալով, որ 2020թ. օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել 5G տեխնոլոգիայից, հաղորդում է Mashable-ը:

Samsung-ի ներկայացուցիչները նշում են, որ օգտվելով 5G ցանցից` ֆիլմերը հնարավոր կլինի բեռնել մեկ վայրկյանում, քանի որ բեռնման արագությունը կկազմի մի քանի տասնյակ Գբտ/վայրկյան` ի տարբերություն 4G ցանցի, որի բեռնման արագությունը 75 Մգբտ/վայրկյան է:

Հատկանշական է, որ մի շարք երկրներ, մասնավորապես` Չինաստանն ու Եվրամիությունը, մրցում են կապի նոր ստանդարտի ներդրման իրավունքի համար` ահռելի գումարներ ծախսելով հեռահաղորդակցային նոր հարթակի զարգացման վրա:

Մեկնաբանել