15 մայիս, 2013 17:50

ՀԷԿ Մարցում․ 6 կողմ, 310 դեմ

Լոռու մարզի Մարց գետի վրա կառուցվող երրորդ ՀԷԿ-ին կողմ է արտահայտվել համայնքի վեց անդամ, ինչի մասին արձանագրությունը ներկայացվել է բնապահպանության նախարարություն: Մարց գյուղի 310 բնակիչ դեմ է արտահայտվել, սակայն այդ մասին արձանագրություն չի կազմվել: