2013թ. մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:
Օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց:
- 2012թ. աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական հսկողության արդյունքների,
- «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման և այդ առումով կատարած դատախազական աշխատանքների վիճակի,
- 2012թ. ընթացքում արձանագրված կանխամտածված և կեղծ սնանկության դեպքերի գրանցման, հաշվառման, բացահայտման և քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր: