Հայ-նորզելանդական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը չի օգտագործվել. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհավորել է Հայաստանում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում Հեմիշ Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության և հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, և ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակում:

Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար:

Մեկնաբանել