Հայաստանի տարածքում մայիսի 21-24-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ԱԻՆ կայքը:
Քամին` հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանու մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: