Իսրայելական «Արկիան»` Հայաստանի երկնքում

Հունիսի 5-ից իսրայելական «Արկիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Թել Ավիվ-Երևան և Երևան-Թել Ավիվ ուղղություններով, հաղորդում են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«Արկիան» հիմնադրվել է 1950թ.` Էիլաթի և Իսրայելի հյուսիսային մասի միջև օդային կապ հաստատելու համար: Ներկայում «Արկիան» տարեկան փոխադրում է ավելի քան 1,6 մլն ուղևոր` իրականացնելով թե´ ներքին, թե´ միջազգային չվերթներ:

Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում տարբեր միջազգային ուղղություններով` Փարիզ (Ֆրանսիա), Մյունխեն և Դյուսելդորֆ (Գերմանիա), Տաշքենդ (Ուզբեկստան), Կոպենհագեն (Դանիա), Ստոկհոլմ (Շվեդիա), Լարնակա (Կիպրոս), Դուբլին (Իռլանդիա), Ամման (Հորդանան), Բարսելոնա և Մադրիդ (Իսպանիա), Թբիլիսի (Վրաստան), Օսլո (Նորվեգիա), Հելսինկի (Ֆինլանդիա), Ամստերդամ (Հոլանդիա), Կիև (Ուկրաինա) և այլն:

«Արկիայի» ներկայացուցիչը Հայաստանում «ԳԱՍԱ» ՍՊԸ-ն է:

Մեկնաբանել