28 մայիս, 2013 16:17

Վրաստանը երկքաղաքացիության մասին օրինագիծ է նախապատրաստում

Վրաստանի խորհրդարանը երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կմտցնի` կապված երկքաղաքացիության հետ, այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Զվիյադ Ձիձիգուրին, հաղորդում է Geotimes.ge-ն:

«Նախորդ իշխանությունները սահմանդրության մեջ բազմաթիվ անհարմար պահեր են թողել, որոնց թվում` երկքաղաքացիության հարցը: Կարծում եմ` այս և շատ այլ հարցեր պահանջում են օպերատիվ միջամտություն և լուծում: Այս թեմայով նախաձեռնությունները կներկայացվեն մոտ ժամանակում», - ասել է Ձիձիգուրին:

Գործող օրենսդրության համաձայն` քաղաքական գործունեությունը սահմանափակ է այն անձանց համար, որոնք այլ պետության քաղաքացի են կամ չունեն Վրաստանի քաղաքացիություն: Օտարերկրյա քաղաքացիները չեն կարող զբաղեցնել նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի պաշտոնները: