Իրանի խորհրդարանը (մեջլիսը) մայիսի 28-ին խոսնակի պաշտոնում վերընտրել է Ալի Լարիջանիին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Նա ստացել է 213 ձայն 252-ից, 26 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Լարիջանիի մրցակից Ահմադ Բախշայեշ Արդեստանիին հաջողվել է ստանալ 13 կողմնակցի ձայն:
Ինչպես նշում է գործակալությունը, Լարիջանին երկրորդ տարին անընդմեջ կգլխավորի Իրանի իներորդ գումարման մեջլիսը. ուղիղ մեկ տարի առաջ նա խոսնակ ընտրվեց խորհրդարանական ընտրություններից հետո: Լարիջանին նաև գլխավորում էր նախորդ գումարման մեջլիսը: