Lenovo-ն ներկայացրել է երկքարտանի S820 կանացի սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող չինական Lenovo ընկերությունը 2013թ. հունիսին կսկսի կարմիր S820 սմարթֆոնի վաճառքները: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, սարքավորումը նախատեսված է կանանց համար:

Սմարթֆոնն ունի ARM Cortex-A7 ճարտարապետությամբ 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ MediaTek MT6589 պրոցեսոր, PowerVR Series5XT տեսաքարտ, 1 Գբ օպերացիոն հիշողություն և 4 Գբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, microSD քարտարան, IPS մատրիցայով պատրաստված 4,7-դյույմանոց սենսորային էկրան, առաջնային` 13 Մգպ ու երկրորդային` 2 Մգպ տեսախցիկներ և աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Lenovo S820-ը նախատեսված է WCDMA 2100 ՄգՀց և GSM 900/1800/1900 ՄգՀց հաճախականությամբ բջջային ցանցերում, ինչպես նաև 2 sim քարտով աշխատելու համար:

Lenovo S820-ն հնարավոր կլինի ձեռք բերել $330 կողմնորոշիչ գնով:

Մեկնաբանել