Wikipedia օնլայն հանրագիտարանը ներկայացրել է ձայնային հրահանգներ հասկացող Nearby որոնողական համակարգի բջջային տարբերակը, հաղորդում է Cnet-ը:
Ծրագրի միջոցով սմարթֆոնների օգտագործողները կարող են հեշտությամբ հոդվածներ կարդալ մոտակայքում գտնվող տեսարժան վայրերի և հետաքրքրաշարժ այլ կենտրոնների մասին: Nearby-ը հատկապես օգտակար է զբոսաշրջիկների համար:
Հատկանշական է, որ ծրագրային մշակման տարբեր մասնագետների կողմից արդեն ստեղծվել են տարատեսակ բջջային ծրագրեր, որոնցում տեղադրված Wikipedia գործառույթի օգնությամբ հնարավոր է տեղեկություններ գտնել մոտակայքում տեղակայված օբյեկտների մասին: Այդ բջջային ծրագրերից մեկը Aroundme-ն է:
Wikipedia-ն հույս ունի, որ Nearby գործառույթը կխթանի օգտագործողների կողմից ռեսուրսին ավելի մեծ տեղեկատվություն փոխանցելու գործընթացը: