Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել