Ավստրալիայում գիտնականները աշխարհ են հայտնաբերել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում Կապուտար լեռան վրա գիտնականները մոռացված աշխարհ են գտել. ալպիական անտառի մի հատված, որը մնացել է հնագույն ժամանակներից, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ինչ-որ ժամանակ Ավստրալիան խոնավ մայրցամաք է եղել` պատված մերձարադարձային անտառներով, բայց հետո կլիման դարձել է ավելի չոր, և անտառներն էլ հիմնականում վերացել են` տեղը զիջելով անապատներին: Սակայն Կապուտար լեռան վրա հնագույն ֆաունայի մի մասը պահպանվել է մոտ 17 մլն տարի առաջ տեղի ունեցած հրաբուխի ժայթքման պատճառով:

Լեռան վրա հայտնաբերված ամենացնցող նոր տեսակներից մեկը հսկայական վարդագույն կակղամորթն է, որի երկարությունը հասնում է մինչև 20 սանտիմետրի:

Վարդագույն կակղամորթները հանդիպում են միայն այս լեռան վրա և աշխարհում ուրիշ ոչ մի տեղ:

Մեկնաբանել