Ստամբուլում ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան

Ստամբուլում հազարավոր ցուցարարներ շարունակում են բողոքի ակցիան, տեղեկացնում է Газета-ն՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաընկերությանը։Լույս կիրակի գիշերը նրանք մոտեցել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակին,

Շաբաթ ոստիկանությունը լքել է Թաքսիմի հրապարակը, ուր անմիջապես ներխուժել են ցուցարարները՝ իրավապահների հեռանալը որակելով որպես իրենց առաջին հաղթանակ։

Մեկ օր առաջ իրավիճակն ավելի լարված էր։ Ցուցարարները կրկին փորձում էին ոստիկանական շրջափակումը կոտրել և ներխուժել Գեզի զբոսայգի, որոնք ակտիվիստները ցանկանում են պաշտպանել ոչնչացումից։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ և ջրի շիթեր է կիրառել։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ ոստիկանությունը չափազանց շատ է ուժ կիրառել և հայտարարել է, որ ներքին գործերի նախարարությունը այդ գործով հետաքննություն է վարում։

Մեկնաբանել