Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շուրջօրյա նստացույց կանի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ հունիսի 4-ից կրկին շուրջօրյա նստացույց կանի:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, 2013թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել մայիսի 11-ին և պահանջում էր վերանայել ազատամարտիկների, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Չորսօրյա նստացույցից հետո ազատամարտիկները նամակ էին հանձնել կառավարությանը՝ նշելով, որ իրենց հետագա քայլերը կախված կլինեն հենց այդ պատասխանից:

Մեկնաբանել