7 հունիս, 2013 14:25

Պաշտոնանկություններ ՀՔԾ-ում

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հրամանով աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, հաղորդում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

ՀՔԾ պետի հրամաններով` իրենց դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել են արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հեկտոր Նորբերդի Սարդարյանը, արդարադատության 1-ին  դասի խորհրդական Արիստակես Խաչիկի Երեմյանը, արդարադատության 2-րդ  դասի խորհրդական Վարդան Ռազմիկի Հարությունյանը, արդարադատության 2-րդ  դասի խորհրդական Կամո Սուրենի Խաչատրյանը: