Ստամբուլի նահանգապետը ցուցարարների կողքին լինելու ցանկություն է հայտնել

Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտարարել է, թե կցանկանար միանալ բողոքի դուրս եկած երիտասարդներին: Ինչպես հաղորդում է թուրքական Hurrieyt-ը, այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Երիտասարդներ, Գեզի այգում հանգիստ առավոտ է, թռչունները երգում են, լորիների բույր է, մեղուների բզզոց, այդպես չէ՞: Կցանկանայի ձեզ հետ լինել»,-գրել է նահանգապետը: Նա նաև ներողություն է խնդրել ցույցերի ընթացքումն ոստիկանության կողմից ժամանակ առ ժամանակ կիրառված բռնի ուժի համար: «Յուրաքանչյուր տուժածից հազար անգամ ներողություն եմ խնդրում»,- ասված է Մութլույի Twitter-յան գրառման մեջ:

Մեկնաբանել