Գերմանիան պետք է օրինակ դառնա ամբողջ եվրոգոտու համար. Մերկել

Եվրոգոտու բոլոր երկրները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին բյուջետային խիստ քաղաքակնության և աշխատաշուկայի վերակառուցաման հարցում՝ աճի վերականգնման և նոր ճգնաժամը կանխելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , հաղորդում է Reuters-ը:

Մերկելը եվրոպացի առաջնորդների՝ տնտեսական անկման և գործազրկության հաղթահարամանն ուղղված ջանքերի ֆոնին գովել է Գերմանիային՝ նշելով, որ եվրոգոտու անդամ 17 երկրները պետք է հետևեն բյուջետային դիսցիպլինային և ջանքեր գործադրեն մրցունակության բարձրացման ապահովմանը:

«Գերամանիայի շահերից է բխում մյուս երկրներում կառուցվածքային բարեփոխումների անցակցումը և բյուջետային դիսցիպլինային հետևելը», -ասել է Մերկելը:

Մերկելը մտադիր է սեպտեմբերի 22-ին կայանալիք կանցլերի ընտրություններում երրորդ անգամ առաջադրցվել: Ներկայում ԵՄ առաջնորդները նախապատրաստվում են հուիսի 27-ի գագաթաժողովին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ճգնաժամի սուր փուլն ավարտվել է և ներկայում հիմնական խնդիրն աճի և զբաղվածության ապահվումն է:
«Եվրոպան այժմ ավելի կայուն է, և պետք է կենտրոնանալ աճի ուղղությամբ», -հունիսի 8-ին Տոկիոյում համաժողովի ընթացքում հայտարարել է Օլանդը:
Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները ծրագրում են հունիսի 14-ին հանդիպել Հռոմում՝ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի կրճատաման նպատակով, որն այժմ 24% է:
Անցած շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրոգոտում տարվա վերջում աճը կվերականգվի, ինչի շնորհիվ եվրոպացի առաջնորդները զգալի ժամանակ են շահում:Մյուս կողմից՝ աճի հեռանկարները կարող են մթագնել հունական պարտքի հետ կապված մտահգություններով:

Մեկնաբանել