Հունիսի 15-ին կնշանակվեն Երևանի փոխքաղաքապետները

Երևանի քաղաքապետարանում հունիսի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ավագանու արտահերթ նիuտ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում կլինեն փոխքաղաքապետների նշանակման հարցերը: Ըստ օրակարգի` նախատեսվում է, որ Կ. Արեյանը կնշանակվի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Վ. Նիկոյանը, Ա. Սուքիասյանը և Դ. Օհանյանը` քաղաքապետի տեղակալներ:

Օրակարգում ընդգրկված են մի շարք այլ հարցեր ևս:

Մեկնաբանել