13 հունիս, 2013 14:00

Ազատամարտիկի բազմազավակ պայքարը

Ազատամարտիկ, երկրորդ խմբի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանը պայքարում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակ ստանալու համար: Տարիներ առաջ Գագիկը երդվել է, որ պետք է 12 արու զավակ ունենա նրանց իր զոհված ընկերների անունները դնելու համար: Այժմ նա ունի 7 տղա և  5 աղջիկ: Պետությունը նրանց հատկացնում է սոցիալական գումար՝ որպես աղքատության նպաստ, ինչը չնչին գումար է մեծ ընտանիքի համար: Բազմազավակ ընտանիքը պայքարում է կարգավիճակի և դրանից բխող արտոնությունների համար, այլ ոչ թե՝ որոշակի ֆինանսական օգնության: