Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության տևողությունը կարող է 3 ժամով ավելացվել. նախարար

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության տևողությունը կարող է երեք ժամով ավելացվել: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամեդ Նաջարը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ քվեարկության համար նախատեսված ստանդարտ ժամանակահատավածը 8 ժամ է, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է ավելացվել:

Նրա խոսքով՝ քվեարկության ընթացքը ցույց կտա՝ կա արդյոք դրա անահրաժեշտությունը, թե՝ ոչ:

Այսօր՝ հունիսի 14-ին, Իրանում նախագահական 11-րդ ընտրություններն են. իրանցիներն ընտրում են երկրի յոթերորդ նախագահին: Իրանի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 07:30) արդեն բացվել են բոլոր 66 հազ. ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկությունը, որը կավարտվի Իրանի ժամանակով ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով՝17:30), հաղորդում է իրանական Mehr գործակալությունը: Ընտրություներին քվեարկելու իրավունք ունի ավելի քան 50 մլն իրանցի: Նախագահի աթոռի համար պայքարում է վեց թեկնածու: Իրենց թեկնածությունը հանելու մասին հայտարարել են նախկին փոխնախագահ և տեխնոլոգիաների նախկին նախարար Մոհամեդ Ռեզա Արեֆը, ինչպես նաև Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադադ Ադելը:Պայքարը շարունակում են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին, նախկին արտգործնախարար, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսուն Ռզաին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար (1989-2005 թթ․) Հասան Ռոհանին և հեռահաղորդակցությնա նախկին նախարար Մոհամեդ Ղարազին:

Մեկնաբանել