Որոնվում է Երևանի բնակչուհի Անուշ Բունիաթյանը

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2013թ. հունիսի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և անհայտ կորել:

Արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։

Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթև ծաղկավոր շապիկ և վարդագույն հողաթափ։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել