ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման ուղենիշների վերաբերյալ ֆորում` Երևանում

Հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ֆորումի բացումը տեղի կունենա հունիսի 26-ին` ժամը 10:00-ին:

Մեկնաբանել