Google-ը մարտահրավեր կնետի TCP պրոտոկոլին

Ամերիկյան Google որոնողական հսկան պայքարում է արագ ինտերնետի համար: 2013թ հունիսի 28-ին ընկերությունը հայտնել է QUIC անվանումով նոր տեխնոլոգիայի ներդրման մտադրության մասին, հաղորդում է Mashable-ը: QUIC-ը կոչված է նվազագույնի հասցնելու ցանցին միացված սարքավորումների միջև տվյալների փոխանակման ժամանակահատվածը:

Վերջերս Google-ը սկսել էր փորձարկել QUIC-ը, և հաջողության դեպքում այն կարող է դառնալ ինտերնետ շուկայի առաջատարը` փոխարինոլով TCP (Transmission Control Protocol) պրոտոկոլին: QUIC-ի հիմնական նպատակը ոչ միայն վեբ էջերի և տվյալների արագ բեռնումն է, այլև համակարգի կայուն և անվտանգ աշխատանքի ապահովումը:

Google-ի համար ինտերնետի արագության ավելացումը կնպաստի նաև մեծ ներդրումների և հնարավոր եկամուտի աղբյուրների ավելացմանը: Եվ վերջապես, որքան մեծ լինի մատուցվող ինտերնետի արագությունը, այնքան ավելի շատ օգտագործողներ «կհասնեն» Google-ի ծառայություններին, հետևաբար և գործընկերների գովազդին:

Մեկնաբանել