Երևանում վերանորոգվել ու նկարազարդվել է 35 կամարանցում

Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում հունիսի 28-ին բարեկարգվել է մայրաքաղաքի 179 կամարանցում, որոնք նաև նկարազարդվել են տարբեր բնապատկերներով ու Հայաստանի տարբեր տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները ներկայացնող պատկերներով:

Մեկնաբանել