Վրացիների 61%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Վրաստանի բնակչության 61%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այսպիսի տվյալներ են պարունակում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) կողմից: Հարցվածների միայն 19%-ն է կողմ ՆԱՏՕ-ին մասնակի անդամակցությանը:
Միաժամանակ՝ հարցման մասնակիցների 67%-ը կողմ է, որ Վրաստանն անդամակցի Եվրամիությանը: Հարցման տվյալները հրապարակել է վրացական «Ռուսթավի 2» հեռուսաալիքը: Հարցմանը մասնակցել է 4000 մարդ:

Մեկնաբանել