Արիզոնայում հրդեհների հետևանքով 19 հրշեջ է զոհվել

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հյուսիս-արևմուտքից 120 կմ հեռավորության վրա տեղի ունեցող հրդեհների մարման ընթացքում առնվազն 19 հրշեջ է զոհվել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հրշեջները մահացել են կիրակի` հունիսի 30-ին, երբ պայքարել են ոչ մեծ Յարնել քաղաքին սպառնացող կրակի հետ: Այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:

Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը և անոմալ բարձր ջերմաստիճանի, խոնավության ցածր մակարդակի ու քամիների պատճառով տարածվել է մեծ մակերեսով:

Վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգների արևմտյան նահանգներում ռեկորդային շոգ եղանակ է, որը մոտեցել է Երկիր մոլորակում երբևէ գրանցված բացարձակ առավելագույն ջերմաստիճանին` 56,7C, որն արձանագրվել է Կալիֆոռնիա նահանգում` 1913թ.:

Մեկնաբանել