ԵՄ-ն սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ տեղեկությունների փոխանակությունը

Պաշտոնական Բրյուսելը սպառնացել է Վաշինգտոնին դադարեցնել տեղեկությունների փոխանակությունը՝ կապված լրտեսական սկանդալի հետ: Ինչպես հաղորդում է Financial Times-ը, ներկայում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև գործում է միմյանց տվյալներ տրամադրելու երկու համաձայնագիր: Սակայն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպական դեսպանություններին ու ԵՄ քաղաքացիներին հետևելու մասին տեղեկությունների տարածումից հետո «անդրատլանտյան լարվածությունը» սրվել է:

Ներքին գործերի եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրեմի նամակում ասված է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի դրսևորի իր հարգանքը գաղտնի տվյալների պաշտպանության մասին ԵՄ օրենքների նկատմամբ, Բրյուսելը ստիպված կլինի դադարեցնել ամերիկյան իշխանություններին եվրոպացիների ֆինանսական օպերացիաների մասին տվյալներ և ավիաուղևորների մասին տեղեկություններին տրամադրելու վերաբերյալ գործարքը:

«Մենք հիվանդագին պահ ենք ապրում մեր ուժեղագույն դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Փոխադարձ վստահությունը լրջորեն վնասվել է, և ես սպասում եմ, որ ԱՄՆ-ը իր ուժերի ներածի չափով կանի ամեն ինչ՝ այն վերականգնելու համար»,- ասված է եվրահանձնակատարի՝ ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջանեթ Նապոլիտանոյին և ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոենին հղված ուղերձում:

Մեկնաբանել