7 հուլիս, 2013 15:13

Արևային մարտկոցներով ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է իր թռիչքը

Արևային մարտկոցներով աշխատող փորձնական Solar Impulse ինքնաթիռը շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, հաջողությամբ ավարտել է Հյուսիսային Ամերիկայի վրայով թռիչքը և վայրէջք կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան:

Ինչպես հաղորդում է AFP-ն, ինքնաթիռը նախատեսվածից 3 ժամ շուտ վայրէջք է կատարել: Ինքնաթիռն իր թռիչքը սկսել էր մայիսի 3-ին՝ Սան Ֆրանցիսկոյից՝ կանգառներ ունենալով մի քանի քաղաքներում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը հաղթահարել է ավելի քան 5000 կմ տարածք։

Solar Impulse-ը կշռում է 1,6 տոննա: Ինքնաթիռի ստեղծողներ և օդաչուներ շվեյցարացի Բերթրան Պիքարը և Անդրե Բորշբերգը պատրաստվում են 2015թ. շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել նոր և ավելի խոշոր «արևային» ինքնաթիռով