Եգիպտոսում գազամուղ է պայթեցվել

Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու Ալ Արիշ քաղաքից 60կմ հեռավորության վրա, անհայտ անձիք պայթեցրել են գազամուղը, որով գազ էր արտահանվում դեպի Հորդանան, հաղորդում է Reuters-ը: Գազի արտահանումը ժամանակավորապես դադարեցվել է: Զոհերի կամ տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Գազամուղի վրա այս հարձակումը նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո երկու տարվա ընթացում 11-րդն է: Բացի այդ՝ հուլիսի 6-ին հարձակումներ են կատարվել նաև չորս ոստիկանական բաժանմունքների վրա:

Ենթադրվում է, որ պայթյունը կապված է պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի դեմ արդեն մի քանի օր շարունակվող զանգվածային ցույցերի հետ:

Մեկնաբանել