Իրանցիները կօգտվեն ազգային էլ. փոստի ծառայություններից

Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը ներմուծել է ազգային էլեկտրոնային փոստի ծառայությունը, հաղորդում է IRINN իրանական հեռուստաալիքը:

Իրանցի յուրաքանչյուր քաղաքացու համար կսահմանվեն էլ. փոտի հասցեներ` անձի վկայականների հիման վրա: Էլ. փոստի հասցեներ կտրամադրվեն նաև մասնավոր և պետական կազմակերպություններին:

Իրանում վերջին մեկ տարում համացանցի օգտատերերի թիվը հասել է 32.7 մլն-ի:

GPRS-ից օգտվողների թիվը 27,5 մլն է, ինչը կազմում է Իրանում համացանցի օգտատերերի ընդհանուր թվի 36 տոկոսը:

867 հազ. մարդ Իրանում օգտվում է գերարագ ինտերնետից և շուրջ վեց մլն մարդ համացանցից օգտվում է օպտիկա-մանրաթելային ցանցի միջոցով:

2005-ից ի վեր Իրանը զբաղվում է Ազգային ինտերնետի մշակմամբ` ցանցի բովանդակության ու արագության հանդեպ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:

Մեկնաբանել