«Վեցյակը» հուլիսի 16-ին կորոշի՝ ինչպես վարվել Իրանի հետ

Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) Էշթոնի գլխավորությամբ հանդիպում կանցկացնի հուլիսի 16-ին Բրյուսելում, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Մանի խոսքով՝ խմբի անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն իրանական խնդրի լուծմանն անհրաժեշտ քայլերը: «Մենք նպատակադրվել ենք Իրանի հետ բանակցություներում իրական առաջընթացի հասնել», -ասել է Մանը:

Մեկնաբանել