Վրաստանում փոխել են քարոզիչների մասին օրենքը

Վրաստանում ընտրատեղամասերից 20 մետր շառավղով հեռավորության վրա քարոզչությունը կարգելվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդ Զաքարիա Կուցնաշվիլին՝ ներկայացնելով քարոզչության ամսին օրենքում փոփոխությունները, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասի աստիճանների վրա քարոզիչները այլևս չեն կարող կանգնել ձեռքին ընտրացուցականեր, և ընտրողը ընտատեղամաս չպետք է հասնի հաղթահարելով «քարոզչական միջանցքը»:
«Այս ամենը նշանակում է, որ քաղաքացիները կկարողանան ընտատեղամաս հասնել ցանկացած ուղղությունից, և քարոզիչները իրավունք չեն ունենան կանգնել աստաիճանների վրա և ճնշում գործադրել ընտրողների նկատմամբ», -ասել է Կուցնաշվիլին:

Վրաստանում նախագահական ընտրությունենրը տեղի կունենան հոկտեմեբրի 27-ին:

Մեկնաբանել