Ադրբեջանում զինծառայողների ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ադրբեջանում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ Շամքիր Գյադբեյ ավտոմայրուղուց 4 կմ հեռավորության վրա, հաղորդում է APA գործակալությունը: Այն բախվել է Toyota Land Cruiser մարդատար ավտոմեքենայի հետ և շուռ է եկել: Արդյունքում զինծառայողներից մեկը մահացել է, 4-5 հոգի ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Մեկնաբանել