Իվանիշվիլին բացառել է արատահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լիովին բացառել է Վրաստանում արտահերթ խորհդարանական ընտրությունների անցկացումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: «Այդպիսի հնարավորություն անգամ չի էլ դիտարկվում», -ասել է Իվանիշվիլին:
Վրացական մի շարք զանգվածային լրատվամիջոցների ավելի վաղ հաղորդել են, որ արդեն որոշվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: «Մեր խմբում նման հնարավորություն չի դիտարկվում», -հայտարարել է Իվանիշվիլին՝ ընդգծելով, որ պետք է սովորել հարգել Սահմանադրությունն ու օրենսդրությունը:
Ավելի վաղ նախաձեռնող մի խումբ ստորագրահավաքի հայտ է ներկայայցրել՝ արտահերթ խորհրդարանական ընտությունների անցկացման պահանջով, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Մեկնաբանել