Անվճար բուժօգնության ակցիա` երևանցիների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-31-ը «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Բուժօգնության ակցիան կանցկացվի հետևյալ ուղղություններով.

1. Սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն),

2. Գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն),

3. ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում:

Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:

Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:

Մեկնաբանել