Եգիպտոսի կառավարությունը հրահանգել է ցրել Մուրսիի կողմնակիցների ցույցերը

Բանակի աջակցությունը վայելող Եգիպտոսի կառավարությունը ոստիկանությանը հրահանգել է ցրել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների Կահիրեում անցկացվող նստացույցերը, հաղորդում է BBC-ն:

«Կավարությունը որոշել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վերջ դնի նստացույցերին»,-հայտարարել է տեղեկատվության նախարար Դորեա Շարաֆ Դինը:

Նա նաև նշել է, որ Մուրսիի կողմնակիցների ցույցերը «վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը»:

Մուրսիի կողմնակիցները նստացույցերը շարունակում են հուլիսի 3-ից սկսած, երբ բանակը իշխանությունից հեռացրեց երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին:

Ցուցարարները հրաժարվեցին դադարեցնել իրենց ակցիաները՝ չնայած կառավարության՝ ուժի գործադրման մասին զգուշացումներին:

Մեկնաբանել