Պաղեստինի դրոշն առաջին անգամ բարձրացվել է Քնեսեթում

Իսրայելական օրենսդիր մարմինը հուլիսի 31-ին առաջին անգամ թույլատրել է պաղեստինյան դրոշը Քնեսեթում Իսրայելի դրոշի կողքին տեղադրել, հաղորդում է Reuters-ը:

Սա կատարվել է Պաղեստինի «Ֆաթհ» շարժման պաշտոնական պատվիրակության և Իսրայելի պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Պաղեստինյան պատվիրակությանը ընդունել են Իսրայելի 35 պատգամավորներ և նախարարներ՝ օրենսդիր Աբդալլահ Աբդալլահի գլխավորությամբ:

Պաղեստինյան պատվիրակության այցի նպատակը իսրայելական կողմի հետ խաղաղության բանակցություններ անցկացնելն է, որոնք վերսկսել էին Վաշինգտոնում անցյալ երկուշաբթի:

Մեկնաբանել