Երևանը նոր գլխավոր ճարտարապետ ունի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա հրամանով Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր Ճարտարապետ: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Տիգրան Բարսեղյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն է, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր: Նա նաև Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետն է:

Նարեկ Սարգսյանը օգոստոսի 7-ին ազատվել էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Օգոստոսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:

Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Մեկնաբանել