Զիմբաբվեի ընդդիմությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքները

Զիմբաբվեում ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարական փոփախությունների շարժում» կուսակցությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով անցյալ շաբաթ տեղի ունենցած համընդհանուր ընտրությունների արդյունքները, հաղորդում է BBC-ն:

Ըստ Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն հաղթել է ընտրություններում՝ ստանալով ձայների 61%-ը, իսկ նրա գլխավորած կուսակցությունը ապահովել է խորհրդարանական աթոռների 2/3-ը:

Սակայն Զիմբաբվեի Ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ին ընդունել է, որ շուրջ 305 հազ. ընտրողի թույլ չի տրվել քվեարկել, իսկ 207 հազ.-ին քվեարկության ժամանակ «օգնություն է ցուցաբերվել»:

Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մորգան Ցվանգիրաին, որը 2009թ.-ից ազգային հաշտեցման համաձայնագրի շրջանակում վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ընտրությունների արդյունքները ավազակային է անվանել և հրաժարվել Մուգաբեի և նրա կողմնակիցների հետ ցանկացած համագործակցությունից:

Մեկնաբանել