Օբաման խոստացել է գաղտնալսման համակարգն ավելի թափանցիկ դարձնել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ հետախուզման և հեռախոսազանգերի գաղտնալսման համակարգերը կարող են և պետք է ավելի թափանցիկ դառնան, հաղորդում է BBC-ն:

Օբաման խոստացել է, որ իշխանությունները կաշխատեն այս խնդրի շուրջ՝ ԱՄՆ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար:

Նա նշել է, Ազգային անվտանգության գործակալությունում կհայտնվի պաշտոնատար անձ, որը պատասխանատու կլինի քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պահպանման հարցերի համար:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ իշխանությունները մտադիր էին վերանայել վերոնշյալ համակարգերի կարգավիճակը՝ դեռ նախքան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից հետախուզման կառավարական համակարգերի վերաբերյալ տվյալների գաղտնազերծումը:

Ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Օբաման հայտարարել է, որ չի կարելի Սնոուդենի արարքը հայրենասիրական անվանել:

Մեկնաբանել