Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստան ժամանած՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել