Եգիպտոսի մզկիթները ամեն աղոթքից հետո կփակվեն

Եգիպտոսի իշխանությունները հրամայել են ամեն աղոթքից հետո փակել երկրի հիմնական մզկիթները, որպեսզի կանխարգելեն դրանց վերածումը մուսուլմանական ընդդիմադիրների հավաքատեղիի, հաղորդում է «Ալ Մասր ալ յոում» կայքը:

Օգոստոսի 17-ին եգիպտական զինծառայողները երկարատև բանակցություններից և դրան հաջորդած հրաձգությունից հետո գրոհով մտել էին Կահիրեի խոշորագույն Ալ Ֆաթհ մզկիթը, որը դարձել էր նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների գլխավոր ապաստարանը:

Ըստ տեղական լրատվամիջոցների մզկիթի գրոհի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար:

Մեկնաբանել